Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Դժվարն առաջինն է

Դժվարն առաջինն է
13.03.2024 | 07:43

Աքսիոմա է` վատ բան կամ ծանր հանցագործություն անելու դեպքում դժվարն առաջինն է։

Երկիրը ծախելը կամ դավաճանելը ամենածանր հանցագործությունն է մարդկային պատմության մեջ։

Եթե մեկը գոնե մի անգամ ծախել կամ դավաճանել է, նա արդեն ՍՏԻՊՎԱԾ կանգ առնել չի կարողանալու, քանի որ միշտ ստիպելու են կրկնել, վերջին վարիանտ՝ շանտաժով։

Այնպես որ, մինչև վերջ տալու են՝ ինչքան հասցնեն։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 3779

Մեկնաբանություններ